Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ռուսի հետ բարեկամություն չկարացինք անենք, թշնամության տակից դուրս կգա՞նք»

«Ռուսի հետ բարեկամություն չկարացինք անենք, թշնամության տակից դուրս կգա՞նք»
08.09.2023 | 14:37

Այսօր միջին տարիքի մի տղամարդու հանդիպեցի, ով, ինձ ճանաչելով, սկսեց հարցնել սպասվելիք պատերազմի և այլնի մասին։

Կարևոր չի զրույցի ընթացքը, միայն մի միտք ասաց, որն այնքան լավ էր արտահայտում այն, ինչը մենք փորձում ենք գիտական հենքով ասել։

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս՝ ասաց. «Պողոսյան ջան, մենք ռուսի հետ բարեկամություն չկարացինք անենք, թշնամության տակից դուրս կգա՞նք»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ