Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տեսիլք ճանապարհի

Տեսիլք ճանապարհի
05.10.2023 | 23:10

Հայրենազրկման օրերի մեջ պաղ,

Աստծո որոնման ճամփով ենք անցնում,

ճամփին թեքվել է ծիրանի մի ծառ,

ինչպես դարերից եկած խուլ հարցում։

-ՈՒ՞ր ես թափառում, փառավոր ասպե՛տ,

կանգնի՛ր այս տեղում ու թևերդ բաց,

և հայրենիքիդ լույսերը աստղե

կիջնեն աչքերիդ պարզությանը թաց։

Եվ տարածության զմրուխտ դաշտերի,

հոգիների հետ վերին շերտերի,

խառնվիր ջրին քայլող վաշտերի

երկրածավալվող անհուն երթերին։

Կողպեքը բացի՛ր գաղտնագրերի,

չէ՞ որ գաղտնիքը դու գիտես միայն,

երբ Աստծո անհույս տառապանքների

ականատեսն ես և միակ վկան։

Ինքն է որոնում քեզ այս վայրերում,

գտնում է, սակայն կորցնում դարձյալ։

Հայրենազրկման Իր պաղ օրերում

Աստված դարձել է ծիրանի մի ծառ։

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5542

Մեկնաբանություններ