Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գիտեմ` ձեզ գույնզգույն ծաղկեփնջերի, ճոռոմ մաղթանքների փոխարեն հայրենիք է պետք ու խաղաղ երկինք

Գիտեմ` ձեզ գույնզգույն ծաղկեփնջերի, ճոռոմ մաղթանքների փոխարեն հայրենիք է պետք ու խաղաղ երկինք
08.03.2024 | 18:20

Սիրելի կանայք, շնորհավորում եմ մարտի 8-ի առթիվ։

Գիտեմ` ձեզ հիմա գեղեցիկ խոսքերի, գույնզգույն ծաղկեփնջերի, ճոռոմ մաղթանքների փոխարեն հայրենիք է պետք ու խաղաղ երկինք։

Պայքարել և պայքարելու եմ ձեր ուզածի համար։

Աստծո օրհնությամբ հասնելու ենք մեր նպատակին:

ՈՒ դուք էլ շրջապատված եք լինելու սիրով, խաղաղությամբ ու բարեկեցությամբ։

Սիրով՝

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ