Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հավատաքննիչ

Հավատաքննիչ
26.04.2024 | 18:39

Ներկան՝ անկատար անցյալ,
հետադարձ հասցե ունեն օրերը.
հանդեսը ցրվել է,
հաշիվը փակելու աճապար`
նոր հաշիվ է բացում տոնապետը:
Անձև ու դատարկ են տեսնում աչքերս
շերտ-շերտ իրար դարսվող այս սևից,
արյունը կանգ է առնում սրտիս մեջ
մեկմեկու դեմ կտրող այսքան չարությունից,
իրար բոթող, հերթ չտվող ատելության անհամբերից,
այս թափոն, թերմացք ու տականքից,
այսքան էժան մանրանալուց ու ճղճիմից:
Հին Հռոմ... խեղկատակի պարն եմ հիշում թատրոնում
ու ծափերը` զոհ պահանջող խրախճասեր հավաքվածի.
ահեղ դատաստա՞ն, թե՞ ես եմ կանխավ ապրում
հավատաքննիչ այս դատից ու դատավորից:
Ժամանակի հետհաշվարկ՝
անիվը չի գլորվում տունդարձի ճանապարհին.
ներկան՝ կախյալ վճիռ,
եկող օրը հետադարձ հասցե է այս օրերին:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 5126

Մեկնաբանություններ