Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պատերազմն ու հետագա կեղծ օրակարգերը շատ բան իրենց տեղը դրեցին

Պատերազմն ու հետագա կեղծ օրակարգերը շատ բան իրենց տեղը դրեցին
29.04.2024 | 17:07

Հայաստանում կան իրենց կարկառուն համարող վերլուծաբաններ , որոնց միտքը երիտասարդությանն համահունչ էր թվում 2013-2018 թվերին, քանի որ կար ուժեղ երկկողմանի շփում, նաև կամ հատկապես դրսի դրամաշնորհների ու առաջադեմ երևալ-դառնալու երիտասարդության ձգտման վրա խաղարկվող տարբեր գործիքների շնորհիվ։

Էսօր իրենք էլ «տեղայնացել», կաղ վերլուծություններ ու չստացվող կանխատեսումներ են անում, բնութագրեր են տալիս, որոնք ամբողջական չեն, ավելի ճիշտ, միակողմանի են ։

Պատճա՞ռը։

Պատճառն այն է, որ առաջադիմության ձգտող երիտասարդների մի մասը գնացել է արժեքների ճիշտ բաշխման, հիերարխիայի գիտակցման ճանապարհով, ու այլևս հնարավոր չէ քաշել ամեն «կիսակարևոր» օրակարգի տակ պայքարելու ։

Կան ֆալստարտներ, կան չստացված ակցիաներ, կան լվացվելու սպասող փողեր, կան քննարկումների ու «դեմոկրատականացման» ֆորումներ, որոնք էլ մարդաշատ չեն, չեն ձգում։

Պատերազմն ու հետագա կեղծ օրակարգերն էլ շատ բան իրենց տեղը դրեցին։

Այնուամենայնիվ, սույն պարոնները շարունակում են երիտասարդության մի ստվար հատվածի համար ուղղություն տվողի դեր խաղալ։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 3453

Մեկնաբանություններ