Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պուտինի այցը Բաքու. հետաքրքիր փաստեր

Պուտինի այցը Բաքու. հետաքրքիր փաստեր
19.08.2024 | 19:55

Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն իր պաշտոնավարման շրջանում ոչ մի անգամ Բաքու չի այցելել:

Սա Վլադիմիր Պուտինի յոթերորդ այցն է Բաքու:

Այս տարի Պուտինն ու Ալիևը հանդիպում են երրորդ անգամ:

Պուտինի այցը, իհարկե, նպաստելու է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացմանը, բայց պրիմիտիվ կլինի խոսել Ադրբեջանի քաղաքականության շրջադարձի մասին: Ինչպես դիպուկ նկատել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանը չի շտապում «վերջնական ընտրություն» կատարել Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլ ակտիվ քաղաքականությամբ բոլորի համար մեծացնում է իր ռազմավարական նշանակությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4775

Մեկնաբանություններ