ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ով պետք է հասկանա այս տողերը, դժվար հասկանա

Ով պետք է հասկանա այս տողերը, դժվար հասկանա
25.08.2024 | 06:54

Եթե քեզ թագավոր են ընտրել ու պարզվում է՝ թագը մեծ է քո գլխին, ապա սկզբում այն կընկնի քո աչքերին, և դու ոչինչ չե՛ս տեսնի։

Հետո այն կիջնի ականջներիդ, և դու ոչինչ չե՛ս լսի, այնուհետև այն կսահի շուրթերիդ, և դու ոչի՛նչ չես կարողանա ասել։

Ի վերջո, այն կընկնի քո վզին, և կդառնա քեզ համար վզկապ, որից էլ բռնած քո՛ իսկ հպատակները կտանեն քեզ մահապատժի ենթարկելու։

Եվ դու ամե՜ն ինչ կտեսնես, ամեն ինչ կլսես, ամեն ինչ կկարողանաս ասել...

Բայց քեզ արդեն ոչ ոք չի՛ լսի, և դու ոչինչ չես ունենա ասելու...

Նիկոլո Մաքիավելի

Ով պետք է հասկանա այս տողերը, դժվար հասկանա, մինչ որ «... ի վերջո այն կընկնի քո վզին, և կդառնա քեզ համար վզկապ, որից էլ բռնած քո՛ իսկ հպատակները կտանեն քեզ մահապատժի ենթարկելու։

Եվ դու ամե՜ն ինչ կտեսնես, ամեն ինչ կլսես, ամեն ինչ կկարողանաս ասել...

Բայց քեզ արդեն ոչ ոք չի՛ լսի, և դու ոչինչ չես ունենա ասելու...»

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ