Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Վիճակագրություն

Վիճակագրություն
19.09.2024 | 16:02

Արցախի Հանրապետության բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը (ըստ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի հետազոտության).

12 քաղաք

241 գյուղ

13550 տուն (որոնց 30 տոկոսը ավելի քան 100-ամյա հնության)

11450 բնակարան

60 ֆաբրիկա

15 գործարան

200 մշակույթի տուն

9 մշակույթի կենտրոն

25 թանգարան

232 դպրոց

7 քոլեջ

4 համալսարան

11 արվեստի դպրոց

400 միջնադարյան գերեզմանոց

385 եկեղեցի

60 վանական համալիր

2385 խաչքար

4 ջրամբար

5 ջրանցք

37 հիդրոէլեկտրակայան

48 հանք

11 հիվանդանոց

230 բուժկետ...

Ցանկն ամբողջական չէ’։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9423

Մեկնաբանություններ