Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա

ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա
23.10.2024 | 15:07

ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաև որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։

ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվելու Արցախի վրա։

Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունը մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաները, պատերազմի ընթացքում չի ընդունել զինադադարի պահանջները, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմ, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։

Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։

Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, և դա եղել է Մինսկի խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունը, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի՝ վերը թվարկված հետևանքներով հանդերձ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 16965

Մեկնաբանություններ