Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.10.2024 | 00:01

Տեր Աստված մեր փարատիր քո ժողովրդի ցավերը և բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, Բարերար և Բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ են հայտնի մեր բոլոր կարիքները։

Բարիքների Պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնցից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ