Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Դեմ են առաջադիմության անվան տակ հրամցվող օտարամոլությանը

Դեմ են առաջադիմության անվան տակ հրամցվող օտարամոլությանը
27.10.2024 | 12:28

Վրացիներն իրենց քվեարկությամբ ցույց տվեցին, որ հավատարիմ են ազգային արժեքներին, դեմ են առաջադիմության անվան տակ հրամցվող օտարամոլությանն ու այլասերվածությանը։

Հոկտեմբերի 26-ի վրացական ընտրությունները պետք է լավ օրինակ լինեն Հայաստանի բնակիչներին, որ մերժեն պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, թուրքի առաջ կզող, բառերով կոռուպցիայի դեմ պայքարող, իրականում կոռուպցիայի մեջ թաթախված, փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դարձած չտեսներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ