ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեր ճակատագիրը վերածվել է աշխարհաքաղաքական լոտոյի

Մեր ճակատագիրը վերածվել է աշխարհաքաղաքական լոտոյի
06.11.2024 | 11:24

Թրամփն է առաջ անցնում, մենք դողում ենք, Իսրայելն ու Իրանը իրար են հարվածում, մենք դողում ենք, ուկրաինացիներն են առաջ գնում, մենք դողում ենք, ռուսներն են առաջ գնում, մենք դողում ենք։

Մեր ճակատագիրը վերածվել է աշխարհաքաղաքական լոտոյի։

Այսպես է լինում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց անվտանգությունը կապում են ոչ թե սեփական պոտենցիալի, այլ «ճիշտ» աշխարհաքաղաքական դասավորության ու «ճիշտ» աշխարհաքաղաքական գործարքների հետ։

Երբ քո անվտանգության աղբյուրը գալիս է քո միջից, ապա բոլոր աշխարհաքաղաքական փոփոխությունները վերածվում են հնարավորությունների։ Իսկ հակառակ դեպքում, էվոլյուցիայի օրենքով, վերածվելու ես ուրիշների աճի համար նախատեսված մատերիալի։

Ինչպես դասականն էր ասում՝ Перемены? Все перемены к лучшему!

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ