Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Զգայուն բալանս

Զգայուն բալանս
17.11.2024 | 16:33

Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք, դա այն է, որ, մի կողմից, ԱՄՆ-ը գերագրեսիվ գործողություններ (ցանկացած տեսակի) իրականացնի Իրանի դեմ և, մյուս կողմից, չկարողանա կանգնեցնել Ուկրաինական պատերազմը: Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ