Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը

Շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը
28.11.2024 | 07:42

Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը:

Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր: Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը: Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես հարկն է՝ դառնալով ծաղր ու ծանակի նոր առարկա:

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Նիկոլի նման «նվերները» ոչ այնքան Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղիղ թելադրանքի հետևանք է՝ ստիպում են ասում է, ինչպես տարածված է մեզանում, որքան իր անձնական, սեփական նախաձեռնությունը:

Անխոհեմորեն կազմաքանդելով Հայաստանի անվտանգության համակարգն ու հետևողականորեն ծծելով նրա դիմադրողականությունը, արտաքին ճակատագրական նոր մարտահրավերներին դեմ հանդիման, Նիկոլն այս կերպ միայն իրեն հայտնի դիվանագիտական «ճարպկությամբ», ըստ էության, ջանում է կանխարգելել գալիք նոր փորձանքը՝ հասկացնելով, որ անձամբ պատրաստ է ամեն ինչի՝ իբր զերծ պահելու այդ երկրներին նոր ագրեսիայից:

Ահա, Թուրքիայի ու Ադրբեջանի համարժեք արձագանքի բացակայությունը Նիկոլի «նվերներին» ինձ շատ ավելի է մտահոգում, քան նիկոլական ձախորդ դիվանագիտությունը:

Այդպես, սովորաբար, լինում է, երբ գրպանումդ արդեն իսկ ունես առաջարկվողից ավելիին հասնելու երաշխավորված ծրագիր:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ