Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ակամա զուգահեռներ

Ակամա զուգահեռներ
08.12.2024 | 13:45

20 մլն բնակչություն ունեցող Սիրիան ընկավ 10 օրում` պրոթուրքական ուժերի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում, սիրիական կանոնավոր բանակի նկատմամբ հաղթանակ տանելու հետևանքով:

2020-ին 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ԶՈՒ-ն, պայքարելով 4-րդ և 5-րդ սերնդի զենքերով կռվող թուրքական և ադրբեջանական կանոնավոր բանակների, ինչպես նաև՝ վարձկանների դեմ, մասնակի ընկավ 44 օրվա ընթացքում:

Հիմա պատկերացնում եք, չէ՞, տարբերությունը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ