Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա

Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա
31.12.2024 | 07:50

Մեր զրույցներն Արմենի հետ անվերջանալի են` վերջինիս չընդհատվող դիտարկում-խորհուրդներից մինչև արցախյան մեր լավ օրերի հիշողություններ-հետևություններով:

Բայց տարեվերջը ևս մեկ առիթ է հիշելու մեր բոլոր քաղբանտարկյալներին, որոնք 2024 թվականի ընթացքում, տարբեր կարգավիճակներով և հոդվածներով, փաշինյանական ոհմակի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվեցին:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից, Վազգեն Սաղաթելյանից, Նարեկ Սամսոնյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև «Սրբազան շարժման» ընթացքում բերման ենթարկված, ազատազրկված բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մի մասին սահմանափակվեցին բերման ենթարկելով, իսկ շատերին` ձերբակալմամբ և կալանավորմամբ:

Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անուն, ազգանունով չեմ հիշատակում, իսկ նրանց թիվը բավականին մեծ է:

Թվում է, որ այս մարդկանց մի մասն ազատության մեջ է և ուրեմն ամեն ինչ կարգավորված է, իսկ իրականում լրիվ հակառակն է:

Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է հետապնդել և սահմանափակել նրանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում, իսկ դատաիրավական համակարգը շարժվում է քաղաքական բուրգի վերևում գտնվողի ոթսափի սմս-ներով:

Այս համատեքստում անգնահատելի է այն իրավապաշտպանների, փաստաբանների աշխատանքը, որն արվել է ոչ միայն 2024 թվականին, այլ այս իշխանության նախաձեռնած բռնապետական գործողությունների առաջին իսկ օրերից:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3966

Մեկնաբանություններ