Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը

Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը
20.01.2025 | 16:34

Այսօր, փաստացի, Հայաստանում քաղաքական դեֆոլտ է՝ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, իսկ կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել մեր շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվը և չգիտակցել նոր իրողությունները, նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և միֆերով։ Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը, բայց՝ առանց այս կառավարության։ Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռևս շատ ուշ չէ։ Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ