Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց Բաքվում գտնվելը

Հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց Բաքվում գտնվելը
16.02.2025 | 13:01

Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները:

Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա:

Եկել էր, փաթաթվեցինք, ասաց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):

Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ