ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ամոթի խարան (1988 թ.փետրվարի 20-ին սկսված Հայոց համազգահին շարժման տարելիցի առիթով)

Ամոթի խարան (1988 թ.փետրվարի 20-ին սկսված Հայոց համազգահին շարժման տարելիցի առիթով)
20.02.2025 | 20:55

1920 թվականի հոկտեմբերի 30-ին, երեկոյան ժամը 9-ին թուրքական զորքերը առանց կրակոցի մուտք գործեցին ամնատչելի Կարսի բերդ-ամրոց։

Դա մեծագույն աղետ էր։

Եվ արժանապատիվ հայ զորականներն այդ աղետը դրսևորեցին անձնասպանությամբ։

Նրանք, որպես ամոթի խարան, զորքի առաջ, գնդակ արձակեցին իրենց ճակատին։

Նրանք էին`

բերդի պարետ, գնդապետ Մելիք Հովսեփյանը,

Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը,

մարտկոցի հրամանատար, գնդապետ Բագրատունին,

առաջին գնդի հրամանատար, գնդապետ Հովհաննես Մազմանյանը։

Պարտության միջոցով «իսկական անկախություն ձեռք բերած պետությունը» Արցախը սկուտեղի վրա հանձնեց թշնամուն և ոչ ոք անձնասպան չեղավ։

Թերևս, մասամբ, ինքնասպանության փորձ կատարեց նորագույն պետականության հիմնադիր, վարչապետ նիկոլ փաշինյանը։

Իր իսկ խոստովանությամբ 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց և նոյեմբերին կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելուց հետո` մի շաբաթ տևողությամբ հաց չի կերել։

20.02.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ