Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հիշեցում՝ «կռուտիտների» ֆոնին

Հիշեցում՝ «կռուտիտների» ֆոնին
22.03.2025 | 13:31

«Խաղաղության համաձայնագիր» կոչվող համաձայնեցված փաստաթղթի չհրապարակման վերաբերյալ արդեն օրեր տևող կռուտիտների ֆոնին այսօր առավոտյան հանկարծ ինձ բռնեցի մի մտքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը էնքան շատ է ստել, որ արդեն նրա հին ու նոր հայտարարությունները իրար կողք դնելու միտքը մի տեսակ վիրավորական է թվում ինքդ քո հանդեպ, բայց ամեն դեպքում հիշեցնեմ, էլի.

«Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ»։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 3799

Մեկնաբանություններ