Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մեր օրերի քրոնիկոն. մայիս 2025

Մեր օրերի քրոնիկոն. մայիս 2025
07.05.2025 | 10:26
Հայաստանում «պետական» բարձրագույն հովանու ներքո և «պետական» ծավալուն միջոցների անվերահսկելի օգտագործմամբ ստեղծվել և սրընթացորեն առաջխաղացում է ապրում մի աղանդ, որն իր տնօրինման տակ գտնվող մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսների առումով «փաթըթած» ունի մինչ օրս Հայաստանում եղած և գոյություն ունեցող բոլոր աղանդները միասին վերցրած:
Աղանդի կրոնական ուղղվածությունը դեռևս բարձրաձայնված չէ՝ չի բացառվում, որ միօր պարզվի, որ այն մահմեդականության ինչ-որ նորահայտ հոսանքի է պատկանում:
Աղանդի անվանումն է «Նորաձև կրթություն»:
Աղանդի հիմնադիրն ու «հովիվն» է «Հայաստանի իշխանական բուրգի» գլուխը՝ Աննա Վաչիկի Հակոբյանը:
Աղանդի տարածման և առաջխաղացման մեջ ակտիվ ներգրավվածություն ունի «Հայաստանի կառավարության» ֆիկտիվ գլուխը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, որը համատեղության կարգով աղանդի «հիմնադիր-հովվի» կենակիցն է, ինչպես նաև պաշտոնապես հանդիսանում է նրա երեխաների հայրը:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ