Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Պիտի ծառայեն, որ մարդանա՛ն

Պիտի ծառայեն, որ մարդանա՛ն
25.05.2025 | 20:06

Հողը, մշակույթը, երկիրը, արժեքը սիրելու համար պիտի հաղորդակցվես, պիտի շոշափես, ճանաչես, զգաս...

Ռեստորաններում ու կլուբներում դոզեքով բուծվող ձեր լակոտները պիտի ծառայեն, որ ցուրտ ձմռանը 3000 մետր բարձրության վրա մի քիչ բուժվեն, հետ գան, մարդանա՛ն։

Մի տարբերակ կա, որ «փրկեք» իրենց։ Իրենք պիտի ստորադասվեն սեփական կամքով, լիարժեք քաղաքացի չպիտի լինեն ու չեն լինելու, եթե փողով ազատվելը օրինականացրիք։ Ռանչպարի, ուսուցչի, պատշարի ու վարորդի բանակում ծառայող որդիները պիտի երկու գլուխ ավելի արտոնյալ լինեն, քան ձեր դատարկ, վնասակար ու անհայրենիք լակոտները։

Ռազմիկը ազնվականության դրսևորում է մեզանում, որովհետև արտահայտում է անձնազոհություն ու արիություն...

Աստված պահապան հայ զինվորին:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 6237

Մեկնաբանություններ