Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ

Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ
06.06.2025 | 11:24

ՀՀ ազգային ժողովում 2024-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վարչախմբի քպ ղեկավարը հայտարարել է, որ եթե, օրինակ, պետական ծառայողները մի ամիս աշխատավարձ, պարգևավճարներ չստանան, ապա տարեցների թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ընդամենը 1400 դրամով։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ այդ աղաղակող ստին եվ նշել, որ դա կատարվում է հանրության տարբեր շերտերի միջև պառակտում սերմանելու նպատակով։

Իմ դիրքորոշումը հենված է թվական տվյալների վրա, մասնավորապես հիմք վերցնենք երեք տվյալ։

1. ՀՀ պետական ծառայողների քանակը, որը հիմա կազմում է 220 000 մարդ

2.ՀՀ պետական ծառայողների միջին ամսեկան աշխատավարձը, որը հավասար է 213 000 ՀՀ դրամի։

Փաստացի պետական ծառայողների ամսեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 46 մլրդ 860 մլն ՀՀ դրամ:

Եթե այս գումարը բաժանում ենք թոշակառուների առկա թվաքանակի վրա, որը 498 000 մարդ է, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառուին բաժին կհասներ

94 000 ՀՀ դրամ։

Մարդ ի՜նչ կարգի անգրագետ պետք է լինի, որ գումարում, բազմապատկում չկարողանա կատարել և 94 000-ի փոխարեն ստանա 1 400 դրամ։

Սա կատակ չէ, սա սարկազմ, կամ կրկեսային ներկայացում չէ։

Սա հայտարարել է երկրի առաջին պաշտոնյան և չգտնվեց մեկն ԱԺ կոչված տեր թոդիկի դպրոցում, ով խաբեբային ցույց կտար նրա ոչ պատահական սխալը։

Ի՞նչ հետևություն այս ամենից:

1. Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ:

2. Վարչախմբի ղեկավարը չի կարող որևէ մեկին կրթել:

3. Բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցածներից և ոչ մեկը գրագետ չէ բառի բուն իմաստով:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ