«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
10.06.2025 | 10:33
Ամա՜ն…
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» (Նիկոլի և իր ոհմակի հրեշապետությունում իբր թե կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող հանձնաժողով կա), մեր ունեցած միանգամայն հավաստի տեղեկատվության ու համապատասխան փաստաթղթի պատճենի համաձայն, «ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»:
Մեջբերումը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանի 05.06.2025թ թիվ 01/2324-2025 պատասխան գրությունից է:
Էլի զանգվածային լրատվության միջոցները… Բա որ այդ զանգվածային լրատվության միջոցները չլինեին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» ի՞նչ էր անելու… Առանց այդ հրապարակումների, զուտ «Ազգային ժողով» կոչվածի հայտնի նիստի տեսաձայնագրությունը բավարար չէ՞ր համարելու Հայաստանի գլխավոր գերագույն օրինախախտի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար…
Սա, իհարկե, այն դեպքն է, երբ եփված հավերը ոչ միայն կծիծաղեն, այլև բարձրաձայն կքրքջան, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նիկոլական իշխանության մաս հանդիսացող հիշյալ հանձնաժողովն, ի վերջ, ջրելու է Նիկոլի դեմ հարուցած վարույթը, կարճելու է այն և հայտարարելու, թե Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտում թույլ չի տրվել: Եվ եթե նույնիսկ ձևի, հավատ հաստատելու համար վարույթը չկարճի էլ, բավարարվելու է Նիկոլի հանդեպ որևէ նշանալի քայլ չհանդիսացող, անատամ մի որոշմամբ կամ հայտարարությամբ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 2
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 6 (տեսագրություն)
- Ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու մահմեդականները հավատում են Նոյի` Նախիջևանում թաղված լինելու ավանդությանը
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 5
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 5
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 3
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 2 (տեսանյութ)
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է
- Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր). 2
- Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր)
- Իրանական առյուծի հարվածները «Փոքր Շեյթանին»՝ Իսրայելին (տեսանյութեր). 2
- Դատական համակարգն ուզուրպացրած, «իրավապահ» ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած Նիկոլն օրենքից դուրս է
- Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր). 3
- Իրանական առյուծի հարվածները «Փոքր Շեյթանին»՝ Իսրայելին (տեսանյութեր)
- Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)
- Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)
- Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին. 2
Մեկնաբանություններ