ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ցանկացած մարդու գլխին հնարավոր է սարքել

Ցանկացած մարդու գլխին հնարավոր է սարքել
26.06.2025 | 10:10

Հեղափոխության անհրաժեշտությունն առաջանում է, երբ «վերևները» կտրվում են «ներքևներից», և այլևս չեն կարող նախկինի պես կառավարել, իսկ ներքևները չեն ուզում նախկինի պես ապրել։

Ես վստահաբար գիտեմ, որ ցանկացած մարդու գլխին հնարավոր է սարքել, ընդ որում, ցանկացած գործի շրջանակում, տվյալ մարդու շրջապատ ներդնելով անհրաժեշտ մարդկանց և այլն:

Սա ասում եմ, որովհետև սրա միջով շատ տարիներ առաջ անցել եմ, ու տեսել եմ, թե ինչպես է հնարավոր մարդուն իր կամքից անկախ դարձնել իրադարձությունների զոհ։

Բայց, եթե անգամ մեկ հոգի մարդ ցանկանում է հակասահմանադրական եղանակով իշխանություն հեռացնել, արդյո՞ք սա հստակ կոչնակ չէ, արդյո՞ք սա ներհասարակական ճգնաժամի նշան չէ։

Արդեն քանի՜ տարի է ասում եմ, որ մեր հասարակության մեջ ներքին ճգնաժամ կա, ու մի օր դա վատ տեղ է տանելու։

Իսկ իշխանությունը երբեք չի լսում, որովհետև պատրաստ չէ առերեսվել ձևավորված իրականության հետ, որովհետև հարմար է նախկին–ներկա, «ռուսական ագենտուրա» բառերի տակ թաղել ներքին ճգնաժամը լուծելու պատասխանատվությունը։

Դո՛ւք արեք․․․արե՛ք․․․ դա անհրաժեշտ է հենց ձեզ, հետո կարող է ավելի վատ լինել բոլորիս համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ