Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել, չեմ անում և չեմ անելու

Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել, չեմ անում և չեմ անելու
02.07.2025 | 10:47

Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քանի որ ուզում եմ իմ երկիրը տեսնել անկախ և ազատ։

Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։

Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել և չեմ անում և չեմ անելու։

Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ։

Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը։

Քաղբանտարկյալ՝

Միհրան ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

«Վարդաշեն» ՔԿՀ»

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ