Աշխարհում հազարավոր ազգեր կան։
Ազգերի մի մասն ըստ գոյություն ունեցող գիտական և պատմական համոզմունքների՝ համարվում է տաղանդավոր:
-Տաղանդավոր ազգեր են համարվում գիտության, մշակույթի, ռազմարվեստի, ճարտարապետության, ինժիներիայի կամ ճարտարագիտության, գրականության և այլ ոլորտներում՝ ազգի միջից բարձր որակներով առանձնացող մարդկանց քանակով։
Բայց ազգի «տաղանդը» երևում է նաև իր տականքով.
-Սրիկաներով, ստահակներով, քծնողներով, նախանձներով, խարդախներով, փողամոլներով, մարդասպաններով, գողերով, կաշառակերներով, թալանչիներով, դավաճաններով, եսասերներով, մատնիչներով, կարիերիստներով, գոռոզամիտներով, տգետներով, բամբասասերներով և այլ «տաղանդավոր» որակներով:
Տաղանդավոր ազգ ենք...
Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ