Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունները ` մարմնով մեկ փշաքաղվեցի։
Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն, Հայաստանի մեջ Մարդը կառուցել, շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։
Սակայն զարմանալին դա չէ։ Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ, առանց բսրձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի:
Նա դա արել է իր համար, մեր համար, և... և... հայտնվել բանտում։
Պարզվում է՝ այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։
Մարդ կա` տասը կոպեկի բան է անում, տասը մանեթի աչքներս կոխում...
Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է պարզապես։ Եվ այսքանաից հետո որոշ ոչնչություններ ասում են` նիկոլը չլինի, բա ո՞վ լինի:
Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից ի՞նչ է բերել մեր ժողովրդին:
Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա:
Սամվել Կարապետյանը եկել է բարեգործություններով, միայն և միայն բարի գործերով։
Մարդ, ով կարողացել է, ստեղծել բարու կայսրություն, կարող է և ստեղծել բարիքի պետություն։
Ժամանակն է հասկանալ, ինքը` Սամվել Կարապետյանը չէ, որ պիտի հայտարարի իր քաղաքական ամբիցիաների մասին։
Կարող է և նա իրեն չպատկերացնի, կամ և ինչու՞ չէ, չուզենա լինել բարձրագույն պաշտոնում, սակայն մենք` հայերս, ազգովի, պիտի խնդրենք, աղերսենք, պաղատենք, որ ինքը լինի մեր երկրի թիվ մեկ պատասխանատուն, նա լինի մեր սրտի վարչապետը, բարին ստեղծողը, արարողը շինարարը և գործարարը:
Նա չի խոսում, ճռճռան բառեր չի արտաբերում, հակված չէ շոյելու մեր ականջները (որքան ենք կուշտ այդ ամենից), բայց հավատացած եմ` կգործի, հաստատ կգործի, գործ կանի` հանուն Հայաստանի , հանուն բարօրության մեր և մեր ազգի։
05.07.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ