ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ի՞նչ անել, երբ Հայաստանը պառակտում են ներսից և դրսից

Ի՞նչ անել, երբ Հայաստանը պառակտում են ներսից և դրսից
05.07.2025 | 13:01

Երբ արտաքին ուժերը ցանկանում են տկարացնել երկիրդ, նրանք սկսում են ներսից։

Քայքայում են հավատը, խաթարում վստահությունը, սերմանում կասկած ու ատելություն։

Նրանք լավ գիտեն՝ երբ ժողովուրդը միասնական է, չի պարտվում։ Իսկ բաժանվածը՝ ինքն է իրեն կործանում։

Եվ երբ ներսում սկսում են քարերով խփել սեփական Եկեղեցուն ու ատել սեփական հարուստներին միայն այն պատճառով, որ նրանք ունևոր են, դա այլևս պայքար չէ։ Դա ինքնաոչնչացման ճանապարհ է։

Եկեղեցին մեր հոգևոր ողնաշարն է։ Ունեցվածքը՝ երկրի շինարարության հնարավորությունը։

Այո՛, պետք է պայքարել անարդարության դեմ։ Բայց ոչ՝ ատելությամբ։ Ոչ՝ կուրությամբ։

Որովհետև երբ վառվում է Եկեղեցին, տուժում է հավատը։

Երբ թալանվում են կարող մարդիկ, փլվում է տնտեսությունը։

Երբ թշնամացվում է ժողովուրդը իր իսկ եղբոր հետ, սկսվում է այն պատերազմը, որ արդեն առանց կրակոց է քանդում երկիրը։

Ի՞նչ անել։

Չհավատալ ամեն ասվածին՝ առանց ստուգելու։

Երբ տարածվում են կիսատ ճշմարտություններ, հարցրու՝ ո՞ւմ է դա ձեռնտու։

Մի կողմ դնել վիրավորանքները՝ հանուն հայրենիքի։

Ժողովուրդները կործանվում են՝ ոչ թե թշնամու սրով, այլ միմյանց կասկածելով։

Սկսել միասնությունը փոքր օջախներից։

Միասնականությունը սկսվում է մեկ ընտանիքից, մեկ բակից, մեկ եկեղեցուց։

Լռել, երբ պետք է։ Խոսել, երբ պարտադիր է։

Ճշմարիտ խոսքը՝ իր տեղում։

Լռությունը՝ իր ժամանակին։

Աղոթել և գործել։

Աղոթքը ուժ է, բայց առանց գործի՝ անկատար։

Հիշել պատմության դասերը։

Մենք չկործանվեցինք Սարդարապատում, որովհետև միասին էինք։ Իսկ որտեղ միասնականություն չկար՝ այնտեղ կորուստ եղավ։

Չկուրանալ կուսակցականությամբ։

Հայրենիքը կուսակցություն չէ։ Այն վեր է բոլոր գաղափարախոսություններից։

Սովորել սիրել-նույնիսկ նրան, ով քեզ նման չէ։

Դա հեշտ չէ, բայց ազգը միայն նմանների վրա չի կառուցվում։

Այսօր պառակտումը ծրագրավորված է։

Բայց միասնությունն էլ կարող է ծրագրել մեզ։

Մեր ընտրությունն է՝ ուր ենք ուզում գնալ։

Եկե՛ք չտրվենք հոգևոր ավերիչներին ու նոր դասակարգային ատելությանը։

Եկե՛ք չխլենք միմյանց հավատը, չտկարացնենք ստեղծողին, չանտեսենք մեր արժանապատվությունը։

Որովհետև եթե չգիտենք ուր ենք գնում, ուրիշներն են որոշելու մեր ճանապարհը։

Եկե՛ք որոշենք ՄԵՆՔ։

Մարի Գ

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ