ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՈՒխտի պատարագ ապաշխարության աղոթքով

ՈՒխտի պատարագ ապաշխարության աղոթքով
06.07.2025 | 11:35

Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր,

տասնամյակներ շարունակ մարդկանց վրա հույս դրեցինք ու խաբվեցինք, դաշնակիցներ ու բարեկամներ փնտրեցինք և նրանց ապավինելով հուսախաբ եղանք, քանի որ այս ամենը մարդու վրա դրված սին հույսեր էին:

Անկախությունից մինչ օրս զենքերից, բարձր տեխնոլոգիաներից ու գիտական հայտնագործություններից ներշնչվեցինք և հիասթափվեցինք, որովհետև դա՛ էլ մարդկային տկար մտքի արգասիք էր:

Ժամանակն է գիտակցել, որ առանց մեր ՏԷՐ ԱՍՏԾՈՒՆ դեմքով շրջվելու մենք դաշտի խոտի նման ոտատակ կգնանք՝ թեկուզ գերհզոր ռազմական միջոցներ էլ ունենանք:

Դառնա՛նք առ ԱՍՏՎԱԾ, քանի դեռ Տէրունական քաղցր ձայնն ասում է. «Դարձե՛ք դեպի ԻՆՁ, և ԵՍ կդառնամ դեպի ձեզ» (Մաղաքիա 3։7):

Ապաշխարենք և ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ գթառատության օվկիանոսում մարենք մեր մեղքերի կրակը, քանի որ ՆԱ Հայրական համբերությամբ սպասում է մեր մի պտղունց զղջմանը, մեր մի կաթիլ արցունքին, ափսոսանքից կծկվող մեր դեմքի մի մկանին:

Սիրելինե՛ր, Տիեզերքի Ստեղծիչը, հրեշտակաց դասերի ՏԷՐԸ, լույսը խավարից Բաժանողը ծնողական սրտի թրթիռով սպասում է ԻՐ անառակ զավակների վերադարձին՝ ասելով. «ԵՍ եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա ՀՈՐ մոտ, եթե ոչ՝ ԻՆՁԱՆՈՎ» (Հովհաննես 14:6):

Արդեն ժամանակն է, որ մեր սուրբ հողի վրա բացահայտվի այն «յոթ հազար տղամարդը, որ չեն ծնրադրել բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել» (Թագավորություններ Գ 19:14-18):

Այդ խորհրդանշական յոթ հազարից մեկը դո՛ւ ես: Ե՛կ, մասնակցի՛ր «Հայոց ապաշխարության աղոթքին», տարածի՛ր այն մեր հայրենիքի բոլոր ծայրերում, ներկա եղի՛ր ՏԻՐՈՋ հետ հաշտվելու մեծագույն խորհրդին, ՏԻՐՈՋ Գթասրտությունը հայցի՛ր անհավատի, անտարբերի, անհայրենիքի, դավաճանի, վախկոտի փոխարեն, քանի որ դու՛ պիտի հաշտեցնես ՏԻՐՈՋԸ մեր ժողովրդի ու երկրի հետ: ՉԷ որ ՏԷՐՆ է ասել. «Դո՛ւք եք երկրի աղը» (Մատթեոսի 5:13): Եղի՛ր այդ աղը, ուրիշը չկա՛:

ՏԷՐԸ բախում է յուրաքանչյուրիս սրտի դուռը, բացե՛նք այն և նե՛րս առնենք ՆՐԱՆ, ՈՎ ԻՐ զավակներից չի խռովել։ Միացե՛ք համազգային ապաշխարության աղոթքին, չէ՞ որ գրված է՝ «Երանի այն ազգին, որի օգնականը ՏԷՐ ԱՍՏՎԱԾ է, երանի այն ժողովրդին, որին ԻՐ համար ՆԱ ժառանգություն ընտրեց» (Սաղմոս 32։12)։

Պետք չի՛ կարծել, թե քանի որ բոլորս էլ մեղավոր ենք, հետևաբար չենք կարող ազգի համար աղոթել, չէ՞ որ «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին. և ԵՍ չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մարկոս 2:17)։

Ուխտի պատարագը ապաշխարության աղոթքով` տեղի կունենա Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք եկեղեցում` հուլիսի 26-ին, ժամը 11։00-ին, ծոմով կամ պահքով միանանք ապաշխարության ընդհանրական աղոթքին:

Սպասում ենք բոլորիդ:

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ