Վերտառության թաքնագիրն ապակոդավորելուց հետո երևակվում է «Ստամբուլի բիճ»-ը տիտղոսակիր ընկեցիկի չարափառ ու պիղծ էությունը:
Հայտածվում՝ իշխանությունը յուրացրած խուժանախումբը ներկայացնող սույն Führer-իկի բոմժական անցյալը, ծնկած-գետնաքարշ ներկան և, անտարակույս, բանտախցային ապագան ամփոփող բանաձևումը:
Մինչ հիմնական ասելիքին անցնելը մտաբերենք ժողովրդական իմաստնությունը՝ «գողինն ու բոզինը 40 օր է»:
Այսօր՝ հուլիսի 8-ին, լրացավ Էրդողանի գրպանային ծաղրածուի մոնոներկայացման 40-րդ օրը:
Եվ նա, վկայակոչված ասացվածքի ոգուն համահունչ, կամա թե ակամա, բացահայտեց սեփական ողորմելի անձը շարժման մեջ դնող գլխավոր դրդապատճառը.
Իլհամ Հեյդարովիչի պարտադրանք-հրահանգով և Ալլահշուքյուր Փաշազադեի սպառնալից պահանջով հիմնահատակ բնաջնջել հավատը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած բիբլիական երկրում:
Քառասունքի արարողության «սեղանին» որպես տաք ուտեստ մատուցած ջիհադականչը բացահայտեց՝
պնդուկի մեծության ուղեղի այսահար «տիրակալի»
գերխնդիրը երկրում քաոս, իրարանցում, եղբայրասպան պատերազմ հրահրելն է:
Սերիական մարդասպանի սև սիրտը կրկին արյան գետեր է տենչում, քանի որ այդ են պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը թուրանի ճանապարհին, որպես հաղթաթուղթ նետածների շահերը:
Եվ ի'նչ պետք է անի ծաղրածուն:
Ճիշտ է՝ զրպարտանքներով ու բանսարկություններով գրգռի զոմբիացած հատվածին ու հանի ՀԱԵ-ի դեմ:
Ե՞վ...
Կրթատիկին դարձած ճենճաբույր ոմն կնԳա հետ ողջ կյանքում շնացողն ու ապօրինածին լամուկներ լույս աշխարհ գցածը, երդմնազանցության մեջ է մեղադրում Ամենայն Հայոց հոգևոր առաջնորդին:
Իր «բոզ»-ությամբ հպարտացյալը (կասկածողները կարող են աչքի անցկացնել սրա ինքնախոստովանությունը, գիրք-կոյուղի՝ էջ 338), ՀՀ վարչապետի աթոռին դրվելուց հետո էլ չփոխեց իր կեղտաբարո էությունն ու Աստծո ամեն առավոտ պնդաճակատորեն նույն նաղլն է անում: Պատվերներ կատարելուց. զրպարտությունից, խառնակչությունից, բանսարկությունից զատ այլ անելիք չունի երկրային իր նզովված կյանքում:
Մոռացած ժամ-պատարագ, լրբենի պռտկերեսությամբ անիծյալը փորձում է վերահսկել երկիր Նաիրիի ո՛չ միայն «արևագալ-արևամար»-ները, այլև սեփական անսպեռ օրակարգը թելադրել ու իր գարշ ներկայությամբ պղծել հավատավորների ժուժկալ օջախները:
«Երկրի հակառակ կողմում» պերմանենտ պոռնկությամբ զբաղված հանցագործ պերսոնը, որ «ահավոր գրգռվում» էր ոմն Պաուլայի «թևերի տակ աճած կարճ մազերի»՝ նորմալ մարդու մոտ սրտխառնոց առաջացնող քրտնքահոտից (աղբանոց՝ էջ 230) և անասնական էքստազի մեջ, մտովի
դեռահաս տղաներին զրկում էր կուսությունից,
հետո էլ՝ քրտնմխած փորձում բռնաբարել սեփական մարմնազանգվածը մի քանի անգամ գերազանցող կնոջ արձանը,
Facebook-յան 40-օրյա «գրոց-մրոց»-ներով իրազեկում է՝ փոխել է ախտածին զբաղմունքի պրոֆիլը:
Հրաժարվել է 140 կգ կշռող արձաններ լլկելուց և դեռահաս պատանիների կուսությունը խախտելուց:
Որովհետև...
... որովհետև «Փաշա քափըսը»-ի, իմա` Ռեջեփ Թայիփի «բարձր դռնից» իջեցված առավել անպատվաբեր ու քստմնելի հանձնարարականն է ի կատար ածում:
Սուրբ Էջմիածնի, հոգևոր դասի և նրանց սատարողների վրա 24/7 ռեժիմով օֆլայն և օնլայն հարձակումները ժամանակ առ ժամանակ գրոհ-ներխուժումի փոխակերպող այս գերագույն ելուզակ կարգվածի
վերջին խզմզոցները խիստ վտանգավոր տարրեր են պարունակում:
Նրա թրքահաճո մրոցները վաղուց արդեն չեն տեղավորվում հոգևոր-քաղաքական բանավեճի ընդունված շրջանակներում, հատում են բոլոր կարմիր գծերը և անցում կատարում քոչվորի հոգեբանությանը հարազատ ահաբեկչական հռետորաբանության տարածք:
Թքած ունենալով ՀՀ Մայր օրենքի բոլոր հոդվածների վրա, Facebook-յան իր աղբանոցից՝ Հայոց հավատքի տունը հարձակման թիրախ դարձնելու հերթական հրապարակային ցուցում-հրահանգն է իջեցնում ուժային կառույցներին և տեղեկացնում.
«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:
Մեջբերված տողերի արանքից սպրդում է «ջիհադ» հասկացությունը, որը սրա ապականված հոգում առավել մարտունակ երանգներ ու նոտաներ դրսևորեց Կ.Պոլիսի՝ մզկիթի վերածված նախկին տաճարում մոլլայի առաջ ոտաբոբիկ սողալուց և նամազից հետո:
Ջիհադը յուրաքանչյուր թլփատվածի պարտադրում է ամեն ինչ անել իսլամի տարածման և պաշտպանության համար:
Ապսպրում այդ նպատակով ծախսել նյութական միջոցներ և ոչ մի ջանք չխնայել:
Իսկ վտանգի դեպքում դիմել զինված պայքարի՝ ընդդեմ հավատի թշնամիների:
Մահմեդական կրոնի որոշ տեսաբաններ, սակայն համոզված են, որ ջիհադի իրական նպատակը ոչ այնքան իսլամական հավատի տարածումն է, որքան ինքնիշխան կառավարման շրջանակներն ընդլայնելը:
Ակնառու փաստ, որ երևակվում է սույն ջիհադիստի, հատկապես, վերջին գրառումներում:
Անդրադառնանք փրկչի դերասացությամբ հանդես եկող հերձվածողի խիստ վտանգավոր զեղումներին.
ա) «Միածնի իջման վայրը զավթված է»:
բ) Զավթողները «հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի» անդամներ են:
գ) «Պետք է ազատագրվի» սրբազան տարածքը:
դ) «Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:
Ո՞րն է բացահայտ ահաբեկչական բովանդակությամբ սույն շարադրանքի քվինտ-էսենցիան:
Թերևս այն, որ վարած պարտվողական քաղաքականության ընդդիմախոսներին՝ ի դեմս հոգևոր դասի, ներկայացնում է որպես ապապետական, եկեղեցաքանդ թշնամու, որին պետք է վնասազերծել:
Զուգորդելով քաղաքականն ու հոգևորը սույն տխեղծը ստեղծում է մեր սրբության սրբոցը նվաճողի կերպար՝ հայ ժողովրդի միասնության վերջին հիմնասյունը կործանելու միտումով:
Նման խառնափնթորում սեփական ողորմելի անձը որպես փրկիչ մատուցելով խառնակիչ-գործակալը քաղաքացիական պատերազմի կոչնակ է հնչեցնում:
Նորմալ երկրում, ատելություն, թշնամանք, բախումներ հրահրող ահաբեկչական իր հայտարարությամբ, սույն ամենափնթի ապրանքը, որ սմբակներն է մաքրում ՀՀ Մայր օրենքի վրա, ձեռնաշղթաներով անհապաղ կտեղափոխվեր համապատասխան հաստատություն:
Բայց սա Հայաստանն է… ուր պոռնկաբարոն, ուժայինների տաքուկ հետույքներում լավ տեղավորված դեռևս «առաջնորդում» է բիբլիական մի ժողովրդի:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ