ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Աստված հայ ժողովրդի հետ է

Աստված հայ ժողովրդի հետ է
09.07.2025 | 14:04

Հայ ժողովուրդը, որպես նման հավաքական որակների կրող, որոնք վերջին հինգ տարիներին ի ցույց են դրված աշխարհին, չ՛պետք է գար ու հասներ 21-րդ դար՝ դա հակընդդեմ է բոլոր պատմական տրամաբանական կանոններին:

Վերջնականապես վերացած կամ ձուլված պետք է լիներ այլ ազգերին առնվազն 10-11-րդ դարերում:

Հայ ժողովուրդը, որպես նման հավաքական որակների կրող, որոնք վերջին հինգ տարիներին ի ցույց են դրված աշխարհին, չ՛պետք է ունենար ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որից երկրի երեսին բնակվող մոտ 5000 ժողովուրդներին և

17 000 էթնիկ խմբերին պարգև է հասած ընդամենը 195 միավորի տեսքով՝ առանձին վերցրած կամ համատեղության կարգով: Դա մեղմ ասած աբսուրդ է և այս փաստը ևս հակացուցված է աշխարհի առկա իրողությանը:

Հարց.

ինչու՞ և ինչպե՞ս է Հայ ժողովուրդը լինելով նման հավաքական որակների կրող, եկել հասել 21-րդ դար և դա քիչ է՝ ունի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Պատասխանը միանշանակ է.

Աստծո ողորմածությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ:

Միայն Աստծո անքննելի կամոք և Իր Եկեղեցու գործուն մասնակցությամբ է, որ այս ժողովուրդը այս հանգրվանում է և ունի նման կարգավիճակ:

Պատմականորեն արձանագրված փաստ է, որ դարեր շարունակ Հայ Եկեղեցին (կրկին Աստծո կամոք) իրականացրել է ոչ միայն կրոնական, այլև ազգային-պետական գործառույթներ և եթե ունի թերացումներ այդ գործառույթներն իրականացնելու ընթացքին մեջ, ապա պատասխան ունի տալու միայն ու միայն իր Տիրոջ՝ Աստծո առաջ:

Բացառապե՛ս:

Հիմա, հոգիները սատանային նվիրած «հայրենավաճառ այս կուտոկն ու յուր պարագլուխը», 5 և ավելի տարի կազմաքանդում են Աստծո պարգև հայկական ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և նպատակ ունեն վերացնելու Հայ ժողովրդի ինքնությունը՝ ձուլելով նրան թուրք-ադրբեջանական անհավատների հետ:

Սրանք, այս շնաբարո դուրսպրծուկները, հասել են հանդգնության այնպիսի աստիճանի, որ իրենց թույլ են տալիս «քիթները խոթել» Աստծո տարածք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «կարգուկանոն հաստատելու» այնտեղ, այսինքն, ամենաուղիղ կերպով դուրս են եկել Աստծո դեմ :

Ջարդվելու են սրանց քթները և անշուշտ արյուն է հոսելու ջարդված քթներից սրանց...

Ե՞րբ և ինչպե՞ս, դա արդեն Աստծո գործն է, ում հրամանները կատարվում են անշեղորեն:

Եվ վերջում... Երիցս նզովյալ են լինելու բոլոր նրանք, ովքեր որևէ հիմնավորմամբ կկատարեն այս պիղծ և շնաբարո դուրսպրծուկների և գերագույն գլխավոր պիղծի հրահանգները, կամ որևէ ձևով կաջակցեն սրանց:

Նզովյալ են լինելու ոչ միայն իրենք, այլև իրենց սերունդները:

Մի՛ վերցրեք նման նզովք ձեր ու ձեր սերունդների վրա:

Ամենավերջում.

հանգուցալուծումը՝ նույնն է թե Հայաստանի ազատագրումը պիղծ և շնաբարո դուրսպրծուկների տիրապետությունից՝ մոտ է:

Աստված Հայ ժողովրդի հետ է:

Ոչ-ոք կասկած չունենա:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ