Վեհափառ Հայրը պետք է իմանա, որ եթե իշխանական մունետիկներն իրեն առաջարկեն իբր հանրային բախումներից, Հայ եկեղեցուն չհարվածելու առաջնահերթություններից և մոտավոր նման ոճի պատճառներից ելնելով, հրաժարվել Հայոց եկեղեցու Կաթողիկոսի ցմահ առաքելություն-տիտղոսից, ապա մտացածին ու կեղծ գործերով նրան կալանավորելու են, որից հետո սկսվելու է նոր բեմականացում եկեղեցական համայնքի ուծացման ուղղությամբ:
Այս ամենը քաղաքական ու գեոպոլիտիկ նպատակներ ունի:
Տարիներ շարունակ ես ձեզ ասում էի, որ նիկոլը նպատակ ունի ցմահ մնալ իշխանության. բոլորին մեջտեղից հանելու են:
Նման վիճակներում բանադրանքի, անեծքի ոճի սիմվոլիզմները որևէ կերպ խնդիր չեն լուծում: Չնայած, ես չգիտեմ՝ մեկ այլ դեպքում դրանք ինչ խնդիր են լուծում:
Ալեն Ղևոնդյան