ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կալանավորումների շղթան շարունակվում է

Կալանավորումների շղթան շարունակվում է
09.07.2025 | 15:32

Այն մարդիկ, ովքեր կարող էին լուրջ դերակատարում ունենալ մեր պետականության, հայ ժողովրդի ինքության ոչնչացման զարհուրելի ծրագրի խափանման գործում՝ հերթով կալանավորվում են` հայտնվում ճաղերի հետևում:

Բայց մի տարօրինակ իրողության ենք ականատես, որ կուզեմ ձեզ հետ կիսվել:

Հայրենասեր, երկիր փրկելու կարողություն ունեցող մարդիկ՝ հոգևորական, թե աշխարհիկ, հերթով գնում ու հանձնվում են նեռին: Կա տպավորություն, որ կարծես մի աներևույթ ձեռք ստվերային ուղղորդում է, դիրիժորություն է անում, որ այդ մարդիկ, առանց պայքարի, առանց ընդվզման գնան ու հանձնվեն նեռի իշխանությանը:

Կարծես սցենար լինի, որ պիտի լուռ, անմռունչ գնան ու հանձնվեն:

Կասեք՝ ի՞նչ անեն:

Բա ո՞ւր մնաց ՊԱՅՔԱՐԸ:

Իրականում, այս ձերբակալություններով հնարավոր էր հանրային ընդվզում գեներացնել, համախմբել ու ոտքի հանել, առանց այն էլ, զգոնությունը կորցրած մեր ժողովրդին: Բայց «հերոսաբար» հանձնվելով՝ պայքարը հանգում է, վերջնականապես՝ մեռնում:

Իսկ ժողովուրդը՝ ուսերը վեր թոթվելով, անտարբեր ասում է.

«Մենք ի՞նչ կարող անք անել, ոչինչ»:

Ստացվում է՝ առաջնորդողները բանտում են, ժողովուրդը մնացել է անգլուխ, վերջնականապես համակերպվելով իրեն բաժին հասած ողբերգական իրողության հետ:

Մեկ բառով՝ սա ինքնաոչնչացում է:

Ժողովուրդ ջան, գուցե սխալվո՞ւմ եմ, բայց, հաստատ, ինչ-որ բան այն չէ, ու տարօրինակ է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ.1

1915-ին հայ մտավորականության ոչնչացումը Հայոց Ցեղասպանության կենտրոնական փուլերից մեկն էր։ Այդ ծրագրի իրականացումը սկսվեց բանակում ծառայող հայերի զինաթափումից և ոչնչացումից, որին հետևեց հայ մտավորականության սպանդը:

Մեկ գիշերում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ՝ պատգամավորներ, գրողներ, հոգևորականներ, պաշտոնյաներ, բժիշկներ, որոնց, առանց մեղադրանք ներկայացնելու, աքսորեցին Սիրիայի անապատներ։

Այդպես երիտթուրքական կառավարությունը գլխատեց հայ ժողովրդին և չեզոքացրեց կոտորածների ժամանակ ինքնապաշտպանության հնարավոր ցնկացած փորձ և ընդվզում:

Հ.Գ.2

Գուցե լրջորեն մտածե՞նք այս վտանգի մասին:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ