ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կայուն հասարակություններում կա որոշակի բալանս մարդկանց ազատության ու իրավունքի և քաղաքացիական պարտականությունների միջև

Կայուն հասարակություններում կա որոշակի բալանս մարդկանց ազատության ու իրավունքի և քաղաքացիական պարտականությունների միջև
11.07.2025 | 19:13

Կառավարման սկզբունքներից մեկը կառավարվողներին հունից դուրս եկած ու իրենց համար անսովոր վիճակում պահելն է, որի նպատակն էլ այն է, որ նրանք չհասկանան իրենց հետ կատարվողի բուն իմաստը և, ըստ այդմ էլ, զրկված լինեն դրա դեմ նպատակային գործողություններ կատարելու հնարավորությունից։

Ըստ որում, նման սկզբունքը իրականացվում է և ստրատեգիական, և տակտիկական միջոցներով։

Դեմոկրատիա կոչեցյալ տեխնոլոգիան էլ այդ տեսակի կառավարման ստրատեգիական միջոց է, ընդ որում, հանճարեղ ու բազմաքայլ միջոց, որի շնորհիվ հասարակ մարդուն թվում է, թե ինքն է ընտրում երկրի ղեկավարությանը։

Անշուշտ, մարդիկ այդ տեխնոլոգիայի աղբյուր երկրներում ավելի լավ են ապրում, քան մինչ այդ, բայց դա չի խանգարում այն բանին, որ այդ տեխնոլոգիայի արմատները լինեն բոլորովին այլ տեղ։

Իսկ դա երկրների քաղաքական և ֆինանսական վերնախավերի համատեղ գործունեության արդյունք է, որի կարիքը զգացվում է տեխնոլոգիական հասարակության կառուցման ժամանակ, և որը կոմպրոմիս է մարդկանց կրթության և գիտության միջոցներով ավելի ազատ, ստեղծագործ ու արտադրողական դարձնելու և նրանց հնազանդ պահելու միջև։

Մարդկության պատմության հիմնական տենդենցներից մեկը մարդկանց արտադրողականության աճն է, առանց որի անհնարին կլիներ մարդկանց թվի աճը։, որն էլ, իր հերթին, մարդկային կյանքի շարունակականության հիմնական միջոցն ու գարանտն է՝ սկսած վաղ ժամանակներից։

Բանն այն է, որ մարդուն ավելի արտադրողական դարձնելը, որը նոր ժամանակներում կապիտալի հիմնական նպատակն է, հնարավոր է նրան մի փոքր ազատություն, իրավունք, կրթություն ու գիտելիք տալով ու դրանով նրա կյանքի որակը բարձրացնելով։

Բայց այստեղ երկրի քաղաքական ու ֆինանսական վերնախավի հիմնական մտահոգությունն այն է, որ ազատ, կրթված, կյանքի բարձր որակ և իրավունք ունեցող հասկացող մարդը դառնում է ավելի անհնազանդ և անարդարությունները չհանդուրժող։

Իսկ քաղաքական ու ֆինանսական վերնախավերին պետք է հնազանդ ու արտադրողական քաղաքացի, որի համար էլ հայտնագործվեց դեմոկրատիա կոչեցյալ կառավարման տեխնոլոգիան, որի հիմնական նպատակը մարդկանց ներշնչելն է, որ իրենք են ընտրությունների միջոցով կառավարում երկիրը և, դրանով իսկ, պահում մարդկանց հնարավորինս հնազանդ, բայց և ստեղծարար։

Բայց ամեն մի պարադիգմ, այդ թվում նաև մարդկանց ազատություն ու իրավունք տալու տենդենցը, ունի իր սահմանափակ հնարավորությունները, քանի որ մարդկանց չափից դուրս ազատություն ու իրավունք տալը տանում է դեպի քաոս և, ըստ դրա էլ, ունի իր վերին սահմանը։

Իսկ դրա բուն պատճառն այն է, որ կայուն հասարակություններում կա որոշակի բալանս մի կողմից մարդկանց ազատության ու իրավունքի, մյուս կողմից էլ նրանց քաղաքացիական պարտականությունների միջև։

Շատ ազատություններ ու մեծ իրավունքներ ունեցող մարդն էլ սկսում է ծուլանալ, կորցնել իր պասիոնարությունը ու խուսափել իր պարտականությունները կատարելուց, որն էլ թուլացնում է հասարակությանը։

Վերջինիս ամենակարևոր հետևանքներից մեկն էլ դառնում է այն, որ նման հասարակությունների մեջ մարդն այլևս չի ուզում զինվոր դառնալ, որը ներկայում դառնում է ազատ հասարակությունների հիմնական պրոբլեմներից մեկը։

Այս հանգամանքը հիմնարար բնույթի նոր պրոբլեմներ է դնում մարդկության առաջ, որը կանգնած է ատվորիտարիզմ vs դասական դեմոկրատիա երկընտրանքի առաջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ