«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 2 (տեսանյութ)

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 2 (տեսանյութ)
15.07.2025 | 12:57

Սկիզբը՝ այստեղ

Կարծես Հովհաննեսի Հայտնությունից հայտնի Նեռը՝ հակաքրիստոսը, կրտսեր եղբայր ունի, և այդ կրտսեր եղբայրը Նիկոլ հայադավն է՝ բացառիկ նենգ ու խորամանկ:

Համապատասխան մեկնաբանություններով մեջբերումներ Նիկոլի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանդիպման արդյունքներով Հայաստանի արտգործնախարարության երեկվա՝ 2025թ. հուլիսի 10- ի մամուլի հաղորդագրությունից .

Մեջբերում. «2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»:

Մեկնաբանություն. ի՞նչ «տարբեր ասպեկտներ», օկուպանտ, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի մի շարք տարածքներ բռնազավթած ու ցեղասպան պետության, նրա նախագահի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի ի՞նչ տարբեր կողմերի քննարկման մասին է խոսքը, Հայաստանի և հայության ներքին և արտաքին թշնամիներ Նիկոլը և Ալիևը Հայաստանի բնակչության և հայ ժողովրդի թիկունքում մեր դեմ ուղղված այդ ի՞նչ դավադիր ծրագրեր են քննարկել իրար հետ ու պայմանավորվել…

Մեջբերում. «Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»:

Մեկնաբանություն. վերոնշյալ հաստատումն ու պայմանավորվածությունը նշանակում են այսուհետ բացառել եռակողմ բանակցություններն առնվազն ռուսական կողմի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, որպեսզի հակահայկական և հակառուսական պայմանավորվածությունների կայացման հարցում հանկարծ որևէ խանգարող կամ խոչընդոտ չլինի, ինչպես նաև ՌԴ- ն չտիրապետի այն տեղեկատվությանը, որը մեր ներքին և արտաքին թշնամիները չեն ցանկանում, որ տիրապետի:

Ինչ վերաբերվում է Արևմուտքին, ապա նրանք այլևս չունեն բանակցություններին մասնակցելու կարիքը, քանի Նիկոլը և Ալիևն անում են այն, ինչ նրանք հրահանգել են կամ ցանկանում են, որ անեն:

Մեջբերում. «Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները»:

Մեկնաբանություն. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և Ադրբեջանի նախագահը սահմանազատման գործընթացում այդ ի՞նչ առաջընթացի մասին են նշել, բացի Նիկոլ հայադավի կողմից Տավուշի մարզի տարածքներն ու բնակավայրերը պետական դավաճանությամբ Ադրբեջանին 2024- 2025 թթ. ընթացքում հանձնելու (նվիրելու կամ վաճառելու) փաստից… Թե՞ նշված առաջընթացը միայն Տավուշից Հայաստանի բնակավայրերն ու տարածքները տորթի նման կտրելն ու Ադրբեջանին տալը չէ՞, և խոսքը ոչ թե նախկինում, այլ հենց երեկ դարձյալ հօգուտ Ադրբեջանի գրանցված առաջընթացի մասին է, այսինքն՝ երեկվանից համացանցում հրապարակվող այն տեղեկությունների, որ Նիկոլը և Ալիևն Աբու Դաբիում պայմանավորվել են Արարատի մարզից Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին… Հը՞, հերքելու համարձակությունն ունե՞ք չպարոնայք սրիկաներ (կարևոր ընդգծում. Այս տեղեկությունը Նիկոլի, նրա մամուլի քարտուղարի կամ ԱԳՆ- ի կողմից չհերքելը նշանակելու է տվյալ տեղեկատվության հաստատում):

Առ այսօր սահմանազատման գործընթացում առաջընթացը եղել է բացառապես Ադրբեջանի օգտին և ի վնաս Հայաստանին, ընդ որում, ի վնաս՝ ռազմավարական առումով: Նշված գործընթացում առ այսօր չի եղել այժմ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներից (այդ թվում նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից 2020 թվականից հետո բռնազավթված, ինչպես նաև Նիկոլի և իր ոհմակի պետական դավաճանության արդյունքում Ադրբեջանին անցած) գոնե մեկը Հայաստանին վերադարձնելու գեթ մեկ դեպք կամ նույնիսկ պայմանավորվածություն:

Եթե սրիկա Նիկոլը մոռացել է 2024թ. մայիսի 1- ին «Հանրային» կոչված հեռուստաընկեությանը տված հարցազրույցում իր իսկ հայտարարությունը և խոստումը, թե «Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման գործընթացում», ապա ճիշտ ժամանակն է դա նրան հիշեցնելու:

«Բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, Հայաստանը բարձրացրել է իր 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը, որը լինելու է սահմանազատման գործընթացում». այս մասին, «Արմենպրես»- ի փոխանցմամբ (https://armenpress.am/hy/article/1136143 , https://www.youtube.com/watch?v=o2brntDgKpc ), Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «պատասխանելով հարցին՝ թե Տավուշի 4 գյուղերից հետո արդյոք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն Հայաստանինն են»։

«Երբ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը՝ սահմանազատում իրականացնել այս տարածքում»,- ասել է Նիկոլը:

Նախ, այդ ե՞րբ և որտե՞ղ է Նիկոլն Ալիևի առաջ հրապարակայնորեն բարձրացրել վերոնշյալ հարցը, և եթե իսկապես բարձրացրել է, բայց մենք լրահոսում չենք հասցրել նկատել, եթե Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսը, խաբեբան այս անգամ էլ չի ստել, ապա առ այսօր ո՞ւր է 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը «բանակցությունների ողջ ընթացքում» Ադրբեջանի առաջ բարձրացնելու գործնական արդյունքն այն բանից հետո, երբ արդեն առավել քան մեկ տարի Նիկոլի և ոհմակի կողմից Տավուշում Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի տարածքները…

Աբու Դաբիում Ալիևի և Նիկոլի հանդիպման մասին երեկ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ- ն: Ինչպես տեղեկացրել է news.am – ը, «Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ «Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը լուծելու ամենաարդյունավետ ձևաչափն են և այդ հիման վրա համաձայնություն է ձեռք բերվել շարունակել նման արդյունավետ երկխոսությունը։

Երկու երկրների առաջնորդները, «գնահատելով սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը այս ուղղությամբ»։ «Բանակցությունների ընթացքում կողմերը նաև համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները»։

Քանի որ վերոնշյալ հանդիպման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների հայտարարությունները գրեթե բառացիորեն կրկնում են միմյանց, դժվար չէ հասկանալ, որ Ալիևը և ադրբեջանական կողմը գոհ են մնացել հանդիպման ու բանակցությունների արդյունքներից, և հետևաբար, եթե նրանք գոհ են մնացել, ապա հերթական հակահայկական պայմանավորվածություններն են կայացվել, բանավո՞ր, թե գաղտնի կերպով ստորագրված փաստաթղթային կերպով՝ դա հարցի արդեն այլ կողմն է:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ