Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արևմուտքը սիրում է հտպիտներին

Արևմուտքը սիրում է հտպիտներին
29.03.2025 | 13:42

Զարմանում եմ, թե ոնց է հնարավոր լուրջ վերաբերվել Զելենսկուն: Անցյալ ամռանը վերջինիս բանակը Կուրսկի մարզի տարածքում հատեց ՌԴ սահմանը՝ մարզում տեղակայված ԱԷԿ-ը գրավելու նպատակով: Բայց երբ դա չստացվեց, հայտարարվեց, որ տարածք են գրավում ռուսների գրաված դոնբասյան տարածքի հետ փոխանակելու նպատակով: Իսկ երբ համարյա ազատագրվեց այն՝ հայտարարվեց, թե ութ ամսով կասեցվել է ՌԴ բանակի մուտքը Ուկրաինայի Սումիի մարզ: Իհարկե, չի ասվում, որ անիմաստ այդ բանն արվել է 65-70 հազար զոհերի ու հաշմանդամների գնով: Եվ որ իրականում Սումիի մարզի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին Պուտինը հայտարարել է ի պատասխան Կուրսկի մարզի տարածք ուկրաինական բանակի մուտքի:

Ինչևէ, եթե Արևմուտքում լուրջ են վերաբերվում Նիկոլին, ապա ինչու՞ չպետք է նույնը լինի նրա «երկվորյակ եղբոր» առումով:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 5188

Մեկնաբանություններ