Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մութ ընտրազանգված

Մութ ընտրազանգված
01.04.2025 | 08:14

Մեր մոտ արդեն բարի ավանդույթ ա դարձել՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո ընտրողները զարմանքով իմանում են, որ պարտվել են ընտրություններում։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը միշտ դեմ ա իր կատարած ընտրությանը։

Միգուցե կա՞ էդ երևույթը, որ աստղագետները կոչում են մութ նյութ, իսկ քաղաքագետները՝ մութ ընտրազանգված։ Ո՜վ գիտի։

Համենայն դեպս՝ կարելի ա արդեն սահմանադրության մեջ հատուկ կետեր ավելացնել.

Հոդված 7, կետ 2, պրիմ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրությունից հետո նախ՝ զարմանալու՝ «յա՛, էս ես ընտրեցի՞» բառերով, հետո՝ զայրանալու՝ «վա՜յ քու, էլի խաբեցին, ես ձեր տիրոջ...» անավարտ նախադասությամբ, ու վերջում՝ եզրահանգելու՝ «երկիրը երկիր չի» ժողովրդախոսակցական արտահայտությամբ։

Հոդված 7, կետ 2, պրիմ 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրությունից հետո համարելու, որ ինքը ինքը չի։

Հոդված 7, կետ 2, պրիմ 3. (վերապահված է գովազդի համար)։

Ակամա միտդ ա գալիս հին անեկդոտը՝ պլանքաշի դուռը ծեծում են.

- Ո՞վ ա։

- Ես եմ։

- Ես ե՞մ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9998

Մեկնաբանություններ