ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աչքները դրել են իրանական գազի ու նավթի վրա

Աչքները դրել են իրանական գազի ու նավթի վրա
23.10.2024 | 11:02

Թրամփն ասում է, որ իրենց համար գլխավոր վտանգը Չինաստանն ու Իրանն են։

Հարիսն ասում է, որ իրենց համար գլխավոր վտանգը Ռուսաստանն ու Իրանն են։

Փաստորեն, նրանց համար ընդհանուր թշնամին Իրանն է։

Մի տեղ կարելի է հասկանալ Չինաստանի կամ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը, բայց մեկը չի հարցնում` Իրանը ձեզ ի՞նչ է արել, իրենց համար ապրում են պարսիկները, ոչ մեկին այսքան տարի վնաս չեն տվել։ Աչքները դրել են իրանական գազի ու նավթի վրա, քուն ու դադար կորցրել են։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ