Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
07.10.2008 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՎԵՐՋԸ
Ըստ քաղաքագետների՝ Հայաստանի ղեկավարությունն ինչքան էլ փորձում է Կիևյան կամրջով, Ամերիկյան համալսարանի կողքով և Ֆրանսիայի հրապարակով դուրս գալ Թբիլիսյան խճուղի, միևնույն է, վերջում Լենինգրադյանով Մոսկովյան է վերադառնում:
***
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Ձրի ԱԺ նախագահի աթոռը
միայն թակարդում է լինում:
***
ՄԻ ԱՆԳԱՄ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Ըստ մամուլի տեղեկությունների՝ վերջին օրերին Ալրաղացի Լյովը վերածվել է Մսաղացի Լյովի:
***
«ՇԼԱՆԳԻ» ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ
Ասում են՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող ԱԺ հանձնաժողովն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որտեղ է թաղված խոճկորի գլուխը:

Դիտվել է՝ 18190

Մեկնաբանություններ