25.05.2018|
02:11
Խորհրդարանական ուժերն օգնեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու, արդյունքում ձեռք բերեցին նախարարական պորտֆելներ, առաջիկայում էլ կունենան նաև իրենց քվոտայով մարզպետներ: «Ծառուկյան» խմբակցությունը Փաշինյանի վարչապետ դառնալու գործում որոշիչ դերակատարում ստանձնեց, սակայն մինչ այսօր «Ծառուկյանի», ինչպես նաև ՀՅԴ-ի հետ չկա, այսպես ասած, որևէ փաստաթղթային ձևակերպում, թե ինչ համագործակցություն է նրանց միջև՝ համաձայնության կառավարությու՞ն, կոալիցիա՞: