ԱՄՆ ՊՆ-ն հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքները սկսելու մասին:
Foreign Policy-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:
Լեռնային Ղարաբաղում կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք ասում են՝ կնախընտրեին շարունակել պայքարը, գրում է The Washington Post-ը։
«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որ նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը։ Սերգեյ Լավրովը Այման Սաֆադիի խնդրանքով ներկայացրել է Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու նպատակով։
Բավարար պատասխանատու՞ է գործել Իրանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մեջ՝ շատերն են շարունակում այս հարցը տալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջարկը Ռուսաստանի միջնորդությամբ և շատ երկար տատանումներից հետո:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...