Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։
Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝Բրյուսելում ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:
Իրանը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար:՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...