-
04.09.2013|
16:33
Սեպտեմբերի 4-ին Եվրամիության պաշտոնատարները արդեն հստակ պատասխան ունեն Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարի հնարավորության հարցին: Նրանք ասում են` ոչ:
-
04.09.2013|
12:38
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության կդրվի մի բանաձևի նախագիծ, որը պատրաստել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարցերով կոմիտեն: Ըստ նախագծի` Սիրիայի դեմ ռազմական գործողությունների կիրառման ժամկետը սահմանափակվելու է 60 օրով, որը սակայն կարող է երկարաձգվել մեկ ամսով:
-
04.09.2013|
11:44
ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը չի կարողանում Մոսկվա թռչել մուտքի արտոնագիր չունենալու պատճառով: Լոն Սնոուդենը մինչև հիմա չի ստացել ռուսական վիզա: Դեռևս օգոստոսի 11-ին ABC հեռուստաալիքով Լոն Սնոուդենը և նրա փաստաբանը հայտարարել էին, որ ստացել են ռուսական վիզա:
-
04.09.2013|
11:43
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպելու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն նման նախաձեռնություն նրանց կողմից չի եղել։ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանդիպել ինձ հետ, խնդրեմ, բայց դեռ նման բան չի եղել»,- ասել է Պուտինը։
-
04.09.2013|
11:20
Բաքվում ավարտվել է 1000 ավտոբուսներում վճարման տերմինալների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը:
-
04.09.2013|
11:12
Ճապոնիայում 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով հյուսիսային շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթացների աշխատանքը։ ՙՖուկուսիմա-1՚ վթարային ատոմակայանում ոչ մի խափանում չի գրանցվել։
-
04.09.2013|
11:10
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է նաև, որ Օբաման ռուսաստանյան այցի ընթացքում մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
-
04.09.2013|
11:07
Սիրիայի չորս հարևանների՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներն այսօր հանդիպում են Ժնևում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը։ Նրանք փորձելու են զարգացած երկրներին համոզել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ինչն ավելի քան 2 միլիոն փախստականի պատճառ է դարձել։
-
04.09.2013|
11:05
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն պատրաստել է բանաձևի նախագիծ, որը հավանություն է տալիս Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիային։ Նախագծում նշված է, որ ռազմական գործողությունը պետք է սահմանափակվի 60 օրում՝ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ։ Պատերազմի երկարաձգման որոշումը դարձյալ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Փաստաթղթի քվեարկությունը կկայանա մյուս շաբաթվա սկզբին։
-
03.09.2013|
22:21
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: