Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել

    Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել

    28.07.2013| 14:55
    Հերթական ռասայական սկանդալն է ծագել Իտալիայում։ Հանրահավաքներից մեկում Իտալիայի ինտեգրման նախարար, սևամորթ Սիսիլյա Քիենգեի ուղղությամբ ցուցարարները բանաններ են նետել։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի անդամներից մեկը նրան նմանեցրել էր օրանգուտանի։
  • Պուտինը հիշել է Աստծուն

    Պուտինը հիշել է Աստծուն

    28.07.2013| 14:53
    «Մեր հոգևոր միասնությունը այնքան ամուր է, որ ենթակա չէ որևէ իշխանության` ոչ պետական, ոչ, թույլ եմ տալիս ինձ ասել, եկեղեցական: Որովհետև ինչ իշխանության տակ էլ մարդիկ լինեն, Աստծո իշխանությունից բարձր ոչինչ լինել չի կարող»,-ասել է Վլադիմիր Պուտինը:
  • Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն

    Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն

    28.07.2013| 14:52
    Օգոստոսի 4-ին պաշտոնապես լրանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարության ժամկետը: Associated Press-ը հաղորդել է, որ նա ԻԻՀ Գերագույն խորհրդից արդեն համաձայնություն է ստացել` գլխավորելու նոր տեխնոլոգիական համալսարանը, որ ինքն էլ ստեղծելու է:
  • ՌԴ նախագահի իրադարձային այցերը

    ՌԴ նախագահի իրադարձային այցերը

    28.07.2013| 14:50
    Ռուսիայի մկրտության 1025-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Կիև: Կիևում է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որ Ուկրաինայից մեկնելու է Բելառուս:
  • Նախագահները հանդիպում են Տորայում

    Նախագահները հանդիպում են Տորայում

    28.07.2013| 14:49
    Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսին տեղափոխվել է Կահիրեի մերձակա Տորա բանտ: Նրան մեղադրում են մի քանի հոդվածներով, նա ընկճված է, բայց մեղադրանքները չի ընդունում:
  • Մամեդյարովը գեղեցիկի զգացում չունի

    Մամեդյարովը գեղեցիկի զգացում չունի

    28.07.2013| 14:46
    « 2012 թ. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նշանավորվեց զարգացման բացակայությամբ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ պատճառը ստատուս քվոն ցանկացած գնով պահպանելու Հայաստանի իշխանությունների ձգտումն է: Բանակցային գործընթացի փակուղին հնարավոր է հաղթահարել փուլ առ փուլ՝ պետք է սկսել հայկական զորքերը ադրբեջանական գրավյալ տարածքներից դուրս բերելուց: ԼՂ-ին հարակից շրջաններից զորքերի դուրս բերումը մեզ թույլ կտա աշխատանքներ սկսել հաղորդակցման ուղիները բացելու, փախստականներին վերադարձնելու, խաղաղասիրական նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ»:
  • Օլանդի բախտը կատաստրոֆիկ չի բերում

    28.07.2013| 14:45
    Ֆրանսիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 132 տարի գործող օրենքը, որ պատասխանատվություն է սահմանում հանրապետության նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար:
  • Սնոուդենի հայրը նամակ է գրել Օբամային

    Սնոուդենի հայրը նամակ է գրել Օբամային

    27.07.2013| 15:04
    Լոն Սնոուդենը համոզված է, որ ԱՄՆ-ի իշխանությունները այնքան են զրպարտել իր որդուն, որ վերջինիս համար ավելի լավ կլինի Ռուսաստանում մնալ, քան վերադառնալ հայրենիք: Կայքերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, թե այլևս չի հավատում Ամերիկայում արդար դատավարության հնարավորությանը և որդու փոխարեն ինքը կզբաղվեր անվտանգ ապաստանի որոնմամբ:
  • Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ-ում է

    Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ-ում է

    27.07.2013| 13:45
    Սիրիացի ապստամբները առաջին հանդիպումն են անցկացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նրանց նպատակը միջազգային աջակցություն ստանալն է։ Ընդդիմության նոր ղեկավար Ահմեդ Ջարբան նշել է, որ նախագահ Բաշար Ասադի վրա անհրաժեշտ է էլ ավելի մեծ քաղաքական ճնշում բանեցնել, որպեսզի հասնեն իշխանության խաղաղ փոխանցման։
  • Զոհերի թիվը Եգիպտոսում ավելանում է

    Զոհերի թիվը Եգիպտոսում ավելանում է

    27.07.2013| 13:44
    Բողոքի զանգվածային ցույցերը, որոնք շարունակվում են Եգիպտոսում, հանգեցրել են բախումների։ Ըստ որոշ լուրերի՝ զոհվել է 31 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։