ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Հրաշալի երեկո քաղաքականության մեջ

    Հրաշալի երեկո քաղաքականության մեջ

    23.07.2013| 00:20
    Հայաստանի աշխարհաքաղաքական դերը ժամանակակից միջազգային հարաբերությունների համատեքստում քննարկելու համար Հայաստանի քաղաքագետների միությունը հուլիսի 20-ին հանդիպման էր հրավիրել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, քաղաքագիտության դոկտոր Անատոլի Տորկունովին:
  • Նույն գետը երկու  անգամ չեն մտնում

    Նույն գետը երկու անգամ չեն մտնում

    23.07.2013| 00:17
    Շուտով օգոստոս է: Տարածաշրջանային օգոստոսը հայտնի է վրացական բլիցկրիգով, երբ Ռուսաստանին հաջողվեց Վրաստանից պոկել Օսիան ու Աբխազիան: Գուցե օրինաչափ, գուցե` ոչ, այնուհանդերձ, օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը խոսեց արցախյան բլիցկրիգի մասին` մեկընդմիշտ բացառելով այն:
  • «ՈՒր որ է այդ ինքնահավան  «տիտանները» հավերժորեն կգժտվեն»

    «ՈՒր որ է այդ ինքնահավան «տիտանները» հավերժորեն կգժտվեն»

    23.07.2013| 00:06
    Քաղաքական կանխատեսողների բազմահազարանոց բանակի համար, հատկապես Ռուսաստանում, ինչու չէ, նաև մեր երկրում, ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխհարաբերությունների թեման վաղուց և անփոփոխ մնում է սիրված։ Այդ թեման նրանց շարունակ առիթ է տալիս չարախնդորեն նկատելու. «Այդուամենայնիվ, չինացիները չեն սիրում այդ ամերիկացիներին» և թաքուն հույսեր են փայփայում, թե «ուր որ է այդ ինքնահավան «տիտանները» եթե չսկսեն էլ իրար գլխի հրթիռներ թափել, ապա առնվազն հավերժորեն կգժտվեն»։
  • Եգիպտոսում բախումներից 50 մարդ է տուժել

    Եգիպտոսում բախումներից 50 մարդ է տուժել

    22.07.2013| 12:02
    Այս գիշեր Կահիրեում ավելի քան 50 մարդ է տուժել Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումից։ Անկարգությունները ծագել են Սուեցում, որ գտնվում է մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա։
  • Չինաստանում երկրաշարժից ավելի քան 22 մարդ է մահացել

    Չինաստանում երկրաշարժից ավելի քան 22 մարդ է մահացել

    22.07.2013| 12:00
    Չինաստանի Հանսյու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, տուժածները 300-ն են։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով Դինսի քաղաքում մոտ 400 շենք է փլուզվել, ևս 5000 շենք վնասվել է։ Երկրաշարժից առաջացել են նաև սողանքներ։
  • Ի՞նչ է ասելու Ֆաբիուսը

    Ի՞նչ է ասելու Ֆաբիուսը

    21.07.2013| 18:27
    Հուլիսի վերջին շաբաթը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կանցկացնի Ֆրանսիայում. նա մեկնելու է Փարիզ` հանդիպելու Լորան Ֆաբիուսին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ կքննարկվի ղարաբաղյան հարցը:
  • Իրա՞նն է ակտիվանում, թե՞ իր դեսպանը

    Իրա՞նն է ակտիվանում, թե՞ իր դեսպանը

    21.07.2013| 18:25
    Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը գտնում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: Դեսպանն աշխարհի խաղաղասեր պետություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ. «Աշխարհի խաղաղասեր պետությունները, մասնավորապես տարածաշրջանի երկրները պետք է համախմբեն իրենց ջանքերը և փորձեն նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու իր պատրաստակամության մասին: Ղարաբաղի հարցում մեր երկրի դիրքորոշումը կողմերի միջև երկխոսությանն աջակցելն է»:
  • Օգոստոսի 4-ից Հասան Ռուհանին սկսում է նախագահել

    Օգոստոսի 4-ից Հասան Ռուհանին սկսում է նախագահել

    21.07.2013| 18:22
    Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Արագչին հայտարարել է, որ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը հրավիրվել են բոլոր երկրների նախագահները` այդ թվում եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի: Մի քանի երկրների նախագահներ արդեն ընդունել են հրավերը:
  • Կեցցե Բելգիան

    Կեցցե Բելգիան

    21.07.2013| 18:20
    Հուլիսի 3-ին Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվեց գահից` հօգուտ 53-ամյա որդու` Ֆիլիպի: Բելգիայի պատմության մեջ դա առաջին հրաժարականն էր, որ բացատրվեց տարիքի ու առողջության խնդիրներով, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ կատարել միապետի պարտականությունները:
  • Հայտնաբերվել է Հնդկաստանում երեխաների մահվան պատճառը

    Հայտնաբերվել է Հնդկաստանում երեխաների մահվան պատճառը

    21.07.2013| 18:17
    Դատաբժշկական փորձաքննությունը հնդկական Բիհար նահանգում մահացած 23 երեխաների սննդում հայտնաբերել է թունավոր նյութեր։ Թույնը հայտնաբերվել է մի շարք մթերքներում, մասնավորապես բանժարեղենով բրնձում, կարագում։ Ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցածի հետաքննությունը։