ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    02.07.2013| 19:46
    Վաշինգտոնը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը:
  • Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    02.07.2013| 19:45
    Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նախօրեին թյուրիմացաբար էր հաղորդվել 27` ընտրությունների անցկացման օրը սխալ էր արտաբերվել: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար:
  • Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    02.07.2013| 19:43
    Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը:
  • Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    02.07.2013| 19:26
    Հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է որպես միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու։
  • «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    02.07.2013| 19:23
    «Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Կարծում եմ, վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջնին զենք վաճառելու խնդրին, ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    02.07.2013| 15:05
    Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
  • Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից

    Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից

    02.07.2013| 14:58
    Ռուս հայտնի միլիարդատեր, բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը սեփական նախաձեռնությամբ Չուկոտկայի ինքնավար մարզի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որը Պետդուման արդեն ընդունել է և նրա փոխարեն նշանակել հայազգի Արամայիս Դալլաքյանին: Այս մասին գրում է newsru.com-ը, հավելելով, որ Աբրամովիչի այս որոշումը պայմանավորված է վերջերս ընդունված «էլիտաների ազգայնացման մասին» օրենքի պահանջով:
  • Գուցե աշխարհը ճշմարտության կարիքը չունի՞

    Գուցե աշխարհը ճշմարտության կարիքը չունի՞

    02.07.2013| 14:54
    Այս պահի դրությամբ երկու երկիր` Ռուսաստանը և Նորվեգիան պաշտոնապես հաստատել են, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նորվեգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ֆրոդե Անդերսենը ասել է, թե կարող է հաստատել լուրը, որ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Նորվեգիայի կառավարությունից:
  • Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը

    Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը

    02.07.2013| 12:34
    Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին և նրա տեղակալ Մասիմո Տուլին հրաժարական են տվել։ Վատիկանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված պաշտոնյաներին հայտարարվում է երախտագիտություն՝ իրենց երկար և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև ասվում է, որ վերջիններս հրաժարական ներկայացնելու որոշումն ընդունել են անձամբ։
  • Բանակն արգելել է Եգիպտոսի նախագահին լքել երկիրը

    Բանակն արգելել է Եգիպտոսի նախագահին լքել երկիրը

    02.07.2013| 12:31
    Եգիպտոսի զինված ուժերն արգելել են նախագահ Մուհամեդ Մուրսիին ու նրա ընտանիքի անդամներին լքել երկրի տարածքը։ Այդ մասին այսօր հայտնել են երիտասարդական ընդդիմադիր «Թամարուդ» շարժման ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ այդ արգելքը տարածվում է նաև նախագահի աշխատակազմի, «Մուսուլման եղբայրնե»՚ շարժման ներկայացուցիչների վրա։ Երեկ՝ Կահիրեում հակակառավարական ցույցերի ամենաթեժ պահին, Լոնդոն է մեկնել խորհրդարանի 4 պատգամավոր՝ իրենց ընտանիքի անդամների հետ։