ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    04.06.2013| 10:55
    Բրիտանական խորհրդարանի մի խումբ անդամներ հայտարարել են, որ երկրում նետվում է մեծ քանակությամբ սնունդ, և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ սննդային թափոնների ծավալները նվազեցնելու համար։
  • Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում

    Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում

    04.06.2013| 10:53
    Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ընդվզման 4-րդ օրը շարունակում են մնալ հարյուրավոր ցուցարարներ։ Թուրքական արհմիությունները երեքշաբթի հայտարարել են երկօրյա գործադուլ՝ այդպիսով բողոքելով իրավապահների կողմից գործադրվող բռնության դեմ։ Ցույցերը թուրքիայում սկսել են ուրբաթ օրը, պատճառը Ստամբուլի հրապարակներից մեկում անցկացվող շինարարությունն էր։
  • Հո չասի՜ք

    Հո չասի՜ք

    04.06.2013| 01:33
    Մինսկում ԱՊՀ երկրների գործադիր իշխանության ղեկավարների գագաթնաժողովին զուգահեռ ընթացել է նաև ԱՊՀ երկրների գործարար համաժողովը: Ներկա վարչապետները ևս մասնակցել են այդ ֆորումին: Նրանց մի մասը հարկ է համարել տեղեկացնել «դուինգ-բիզնեսի» իրենց ցուցանիշները` ապացուցելու, որ իրենց երկրներում ներդրումային միջավայրը անչափ բարենպաստ է:
  • Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս

    Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս

    04.06.2013| 01:26
    Իրադրությունը գնալով ավելի է նմանվում նախորդ դարասկզբին: Տարածաշրջանը եռում է, ինչպես երբեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն Լիբանանում հայտնված իսրայելական ինքնաթիռներին, Սիրիայում «Հըզբոլլահի» ու պետական զորքերի համատեղ ակցիաներին, այլև Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցող «արաբական գարնանն» է վերաբերում, որի «ակունքների» մասին դեռ շատ բան հայտնի չէ: Իսկ հայտնի չէ, որովհետև շահառուներն անչափ շատ են` «Հըզբոլլահ», «Ալ Քաիդա», Սիրիա, Իրան, քրդեր, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան: Դասական իմաստով` Թուրքիան այն տարածքն է, ուր կարող են լավագույնս պայթել բոլոր դետոնատորները, օդ թռցնելով Թուրքիան, սակայն նույն նախորդ դարասկիզբը լավագույն դիդակտիկան է, որպեսզի բոլորին հասկանալի դառնա` ինչպես և ինչի շուրջ են պայմանավորվում կողմերը մեծ մարտից առաջ: Եվ` ում հաշվին:
  • Եվրոպան՝ ջրի տակ

    Եվրոպան՝ ջրի տակ

    03.06.2013| 17:05
    Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են իրենց տներից տարհանվում ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ջրհեղեղը կանխելու նպատակով։
  • Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի

    Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի

    03.06.2013| 15:21
    Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Նախօրեին կուսակցության համագումարում որոշվել է նախագահի թեկնածու առաջադրել Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևին:
  • Էլմար Մամեդյարովը վստահեցնում է

    Էլմար Մամեդյարովը վստահեցնում է

    03.06.2013| 15:20
    Հունիսի 2-ին ԱՄՆ մեկնած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում Ամերիկայի հրեական հանձնաժողովի ամենամյա համաժողովի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը ու Իսրայելը ունեն հիանալի հարաբերություններ, «որոնք ավելին են, քան սովորական դիվանագիտական հարաբերությունները»:
  • Փախուստ բանտից

    Փախուստ բանտից

    03.06.2013| 09:24
    Նիգերի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ երեկ երկրի բանտերից մեկի վրա հարձակման հետևանքով այնտեղից փախել է 22 դատապարտյալ։ Միջադեպը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի ներսում։ Ազատազրկվածները փորձել են դուրս գալ, միևնույն ժամանակ դրսից զինված մարդիկ կրակ են բացել մուտքի մոտ գտնվող հսկիչների վրա։
  • Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի

    Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի

    03.06.2013| 09:21
    Ստամբուլի Պեշիկթաշ շրջանում գիշերային բախումները ոստիկանության և ցուցարարների միջև դարձել են ամենաարյունալին վերջին օրերին Թուրքիայում բռնկված հուզումների ընթացքում։ Համալսարանի մոտ գտնվող մզկիթներն ու խանութները ժամանակավորապես վերածվել էին առաջին բուժօգնության կետերի, որտեղ օգնություն էր ցուցաբերվում վիրավորներին։
  • Թուրքիայում ցույցերը վերսկսվում են

    Թուրքիայում ցույցերը վերսկսվում են

    02.06.2013| 20:45
    Որւշակի անդորրից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Երեկ գիշերն Անկարայում և Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 2 օրերին Թուրքիայում մոտ 1000 մարդ է ձերբակալվել։ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Քոնյա, տեղի են ունեցել 90 ակցիաներ։