-
13.01.2013|
16:25
Սիրիական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի մոտակայքում գտնվող Քաշիշ ռազմական օդանավակայանի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, հետապնդման ընթացքում գրոհայինների ջոկատն ամբողջությամբ վնասազերծվել է։
-
13.01.2013|
16:24
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարգադրել է երկրի տարածքում խստացնել անվտանգության միջոցառումները։ Նրա խոսքով՝ Մալիում և Սոմալիում ֆրանսիական զորքերի իրականացրած ռազմական գործողություններից հետո մեծանում է իսլամիստների հարձակման հավանականությունը։
Անվտանգության միջոցառումներն առաջին հերթին վերաբերում են տրանսպորտային ցանցին և ֆրանսիական խոշորագույն քաղաքների հասարական շինություններին։
-
13.01.2013|
16:22
Վրաստանում ուժի մեջ է մտել համաներման մասին օրենքը։ Այսօր առավոտյան արդեն 190 բանտարկյալ լքել է քրեակատարողական հիմնարկները։ Վերջիններիս նորընտիր խորհրդարանը դեկտեմբերին ճանաչել էր որպես քաղբանտարկյալ։ Նրանց թվում են նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր դատապարտված էին Ռուսաստանի օգտին լրտեսության համար։
-
13.01.2013|
16:21
Եգիպտոսի դատարանը որոշում է ընդունել վերանայել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործը։ Մուբարաքը վերաքննիչ նամակ էր ուղղել դատական ատյաններին՝ իրեն ցմահ ազատազրկման դատավճռի հետ կապված։
-
12.01.2013|
22:17
Չեխիայում առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններին փորձագետները սպասում են ընտրողների 70 տոկոսի մասնակցությունը: Նախագահ Վացլավ Կլաուսը քվեարկելուց հետո հայտարարել է, թե իր համար կարևոր է, որ նախագահ ընտրվի նա, ով Չեխիայի համար արդեն ինչ-որ բան արել է:
-
12.01.2013|
22:12
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը սպառել է իրեն` գտնում է 2002 թվականից մրցույթի համահեղինակ կազմակերպիչներից մեկը` Ռայմոնդ Պաուլսը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է մրցույթի կազմակերպական աշխատանքներին մասնակցելուց, այժմ հրաժարվում է նաև մրցույթի ժյուրիում լինելուց:
-
12.01.2013|
22:11
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մալիի նախագահի խնդրանքով ռազմական գործողություններ է սկսել Մալիի ապստամբների դեմ, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը:
-
12.01.2013|
21:51
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվավեր հայտարարել է Դիմա Յակովլևի օրենքը, որով արգելվում է ամերիկացիներին Ռուսաստանում երեխա որդեգրել:
-
12.01.2013|
21:49
Օգտվելով իր օրենսդրական իրավունքից` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ մերժել էր: «Համաներման մասին» օրենքը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին, դեկտեմբերի 27-ին նախագահը վետո էր դրել օրենքի մի մասին, որը վերաբերում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարածներին:
-
12.01.2013|
20:36
Ավելի քան 10 հազար մարդ այսօր մասնակցել է Փարիզի կենտրոնում հրավիրված հանրահավաքին։ Ցուցարարները պահանջում էին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի մայրաքաղաքում սպանված քուրդ երեք ակտիվիստ կանանց սպանությունից հետո։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս պահանջել էր սպանության հետ կապված հետաքննություն անցկացնել, ինչպես նաև պահանջել էր Ֆրանսիայի նախագահ Օլանդից բացատրել, թե ինչու էր նա կապ պաշտպանում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։