11.11.2013|
17:19
«Դպրոցներին արգելված է թատրոն գալը: Նրանց մուտքը թատրոն չի խրախուսվում: Այսօր, չունենալով դպրոցական տարիքի հանդիսատես, մենք չենք կարող ձևավորել վաղվա մեր հանդիսատեսին: Այդ երեխաներն են, չէ՞, որ պետք է մեծանան ու դառնան մեր թատրոնի արժանի հանդիսատեսը: Եթե այսօր չսերմանենք նրանց մեջ թատրոնի նկատմամբ սեր, վաղը լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանով մենք հարված ենք հասցնում թատրոնին, ո՞վ է վաղը թատրոն գալու: Կարելի է հասկանալ մի պարզ բան` առանց հանդիսատես թատրոն չկա»,-խոսելով թատրոնի նկատմամբ հասարակության անտարբերության մասին, ասաց Մայր թատրոնի դերասան, ռեժիսոր Տիգրան Գասպարյանը: